Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բողոքի ցույց է անցկացվել գների շեշտակի աճի դեմ


Մարտի 15-ին Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի կտրուկ արժեզրկման և դրան հաջորդած թանկացումների առնչությամբ:

«Վերջ թալանին» խորագրի ներքո անցկացվող հանրահավաքը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը:

Ցուցարարները պաստառներ էին պարզել՝ «Պատժել մանաթի քիլերներին», «Դադարեցրեք ընտրակեղծիքները» կոչերով:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ հանրահավաքին ընդառաջ կոտրվել է իր ֆեյսբուքյան հաշվեհամարը: Նա դա վերագրել է իշխանություններին՝ պնդելով, որ այդպիսով փորձ է արվել կանխել իր կողմից հանրահավաքի կոչերի տարածումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG