Մատչելիության հղումներ

Համայնքապետի ընտրություններ՝ Շիրակի մարզի մի շարք գյուղերում

Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ և Սարակապ համայնքներում համայնքապետի ընտրություններ են անցկացվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, ընտրական տեղամասերում ընտրությունները մեկնարկել են ժամանակին:

Հառիճում միակ թեկնածուն անկուսակցական Ռոլանդ Նորայրի Նազարեթյանն է, Անուշավանում` անկուսակցական Երվանդ Գեղամի Հակոբյանը, իսկ Սարակապում ԲՀԿ ներկայացուցիչ Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանը:

Բոլոր համայնքներից միայն Արփենիում է թեկնածուն առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, մյուսներում գրանցվել են ինքնառաջադրումներով:

Ըստ նախնական ընտրական ցուցակների Անուշավանն ունի 1564, Արփենին` 273, Կարմրավանը՝ 197, Հառիճը՝ 884, իսկ Սարակապը՝ 454 ը ընտրող:

XS
SM
MD
LG