Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը մասնակցել է Եգիպտոսի տնտեսությանը նվիրված համաժողովին


Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողվի բացմանը:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում առկա իրավիճակը, առաջիկայում հնարավոր զարգացումները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղիները:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Միջոցառմանը ներկա էին մոտ հարյուր պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, պատասխանատուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG