Տաջիկստանի երկու ընդդիմադիր քաղաքացի դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ արգելված քաղաքական շարժմանը մասնակցելու համար:
Դուշանբեի դատարանը եզրակացրել է, թե նրանք իրենց քաղաքական գործունեությամբ վիրավորել են Տաջիկստանի նախագահ ԷմոմալիՌահմոնին: Շարժումն արգելված էր համարվում հոկտեմբերից: Անցյալ շաբաթ ևս մեկ քաղաքացի դատապարտվել էր 17.5 տարվա ազատազրկման: