Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնը Հայաստանն է: Այս մասին APA գործակալության հաղորդմամբ «A Haber» հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան Հայաստանին օգնության ձեռք մեկնեց, ի պատասխան նա նողկալի ձևով մերժեց այն: Մի երկիր, որը խնդիր ունի բոլոր հարևան երկրների հետ, պետք է ինքն իրեն հայելու մեջ նայի», - ասել է նախարարը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ապրիլի 24-ի նախաշեմին ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քաղաքական, մշակութային ու դիվանագիտական միջոցները Հայաստանի քայլերի դեմ․ - «Ապրիլի 24-ին՝ Չանաքքալեի (Գալիպոլիի) ճակատամարտի տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ մենք ամբողջ աշխարհին խաղաղության և բարեկամության մեսիջ կուղարկենք»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի ելույթը նման կլինի իր նախորդ ելույթներին, հակառակ դեպքում, դա բացասական կազդի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: