Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ էբոլա վիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 10 հազարը։
Միայն Աֆրիկայի արևմուտքում՝ Սիերա Լեոնեում, Գվինեայում և Լիբերիայում էբոլայից մահացել է 10 հազար 4 մարդ։ Մալիում 6 մահ է արձանագրվել, ԱՄՆ-ում՝ 1, և 8 մարդ մահացել է Նիգերիայում։
ԱՀԿ-ի տեղեկություններով՝ Աֆրիկայի արևմուտքին հիմա էլ սպառնում է կարմրուկի վարակը։