Մատչելիության հղումներ

Պուտինի խոսնակը հերքել է ՌԴ նախագահի՝ վատառողջ լինելու մասին լուրերը


Current Time-ի ծաղրանկարը Պուտինի բացակայության մասին
Current Time-ի ծաղրանկարը Պուտինի բացակայության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերքել է ռուսական որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե նախագահը վատառողջ է։

«Նա բացարձակ առողջ է, և միայն գերլարված աշխատանքային օրակարգն է սահմանափակում հանրության առաջ ներկայանալու նախագահի հնարավորությունը»,- ասել է Պեսկովը։

Լրատվամիջոցները նշում են, որ 62-ամյա Պուտինին հանրությունը վերջին անգամ տեսել է մարտի 5-ին՝ Ներքին գործերի նախարարության ժողովում ունեցած ելույթի հեռարձակման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG