Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատողները կրկին ոչ մի պատասխան չստացան


«Նաիրիտ»-ի աշխատողները կրկին ոչ մի պատասխան չստացան
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ ակնկալելով, որ պաշտոնյաներից որևէ մեկն իրենց կընդունի և հստակ տեղեկություն կհայտնի ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերի վերաբերյալ։

Կառավարությունից դեռ տարեսկզբին խոստացել էին այս հարցին պատասխանել փետրվարի 25-ից հետո, սակայն մինչ օրս որևէ պաշտոնյա նաիրիտցիներին չի հանդիպել։ Փոխարենը գործարանում շարունակվում են կրճատումները։ Նախորդ ամսվա ընթացքում արդեն 2200 աշխատող է հեռացվել գործարանից։

Վերջնահաշվարկի թղթերը ստացել են, գումարը՝ ոչ.- «Ասում ա՝ տար տունդ պահի էդ թղթով։ Առանց կատակի։ Թուղթ տվել ա, բայց եթե փողը չտա, ո՞ւմ ա պետք։

Կառավարության շենքի մոտ մեկ ժամից ավելի սպասելուց և պատասխան չստանալուց հետո գործարանի աշխատողները քայլեցին դեպի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ։ Այստեղ ևս հանդիպում չեղավ, ասացին՝ նախարարը տեղում չէ, կրկին խոստում տվեցին, որ Երվանդ Զախարյանը գործարանի ներկայացուցիչների հետ կհանդիպի վաղն առավոտյան։

Ի պատասխան՝ նաիրիտցիները սկսեցին «ամոթ» և «պատասխան» վանկարկել։

«Խնդիրը ժամանակի հարցն է, այսինքն վճարել էդ պարտքերը երկու տարի հետո, թե վեց ամսվա ընթացքում, էական խնդիր է նաիրիտցիների համար։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ սկսած դեկտեմբերից մինչև էսօր մի քանի անգամ արտարժույթի տատանումներ են տեղի ունեցել և այն գումարը, որ նաիրիտցիները կարող էին ստանալ դեկտեմբերին, այսօր կիսով չափ կրճատվել է»,- ասում էր աշխատակիցներից մեկը։

Ավելի քան մեկուկես տարի աշխատավարձի սպասող նաիրիտցիները պատրաստ են շարունակել պայքարը, և հաջողության չհասնելու դեպքում նստացույց սկսել։

XS
SM
MD
LG