Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորություններն ուսումնասիրող ծրագիրը


«Նաիրիտ» գործարան, արխիվ
«Նաիրիտ» գործարան, արխիվ

Վաղվանից կմեկնարկի Կառավարության և Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր նախաձեռնությունը, որը նպատակ ունի ուսումնասիրել ու պարզել «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորությունները։

Ինչպես արդեն նախապես հայտարարվել է, «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնոր տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ նոր ծրագիրը «Նաիրիտ»-ը փրկելու ևս մեկ հնարավորություն է։

Գործարանին առնչվող այլ տեղեկատվություն նախարարությունից չտրամադրեցին՝ նշելով, որ «Նաիրիտ»-ի հարցով անձամբ նախարար Երվանդ Զախարյանն է զբաղվում, իսկ նա այժմ Հայաստանում չէ։

Մինչ այդ, նախագահի նստավայրի մոտ աշխատավարձի վճարման պահամջով նաիրիտցիների ցույցերը շարունակվում են: Ցուցարաներին այսօր էլ ոչ ոք չընդունեց։

«Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ հերթական խոստման ժամկետն էլ մոտենում է ավարտին և նաիրիտցիներն առաջիկայում ակնկալում են վարչապետի հետ հանդիպում։

«Միշտ ասել են՝ մինչև փետրվարի վերջ ժամանակ տվեք։ Փետրվարի վերջը, եթե չեմ սխալվում, կիրակի օրով վերջանում է։ Մենք արդեն մարտի 3-ին պիտի հանդիպենք, կարծես թե Կառավարության դիմաց։ Պատվախնդրություն երևի կունենան իրենց խոսքը պահելու և մեզ կընդունեն», - ասաց Հարությունյանը։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG