Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երեք անդամներ խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել


Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երեք անդամներ խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երեք անդամներ խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել

Ըստ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի, նրանք խմբակցությունը լքելու որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել։

«Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ԲՀԿ խմբակցությունը լքած մի խումբ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար։

«Պետք է նշեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական օրակարգում նման խնդիր դրված չէ՝ ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած պատգամավորների, բայց մենք խնդիրը դիտարկում ենք հետևյալ կոնտեքստում, որ առաջիկայում համապետական ընտրություններ են սպասվում և «Օրինաց երկիր» կուսակցությանը անհրաժեշտ են հանրության լայն շրջանում վարկանիշ ունեցող անհատներ, գործիչներ, ովքեր մեզ հետ միասին ճանապարհ կգնան», - նշեց Միսակյանը:

Անցած շաբաթների ընթացքում «Բարգավաճ Հայաստանից» հեռացել էին նաև պատգամավորներ, ովքեր ժամանակին լքել էին նույն «Օրինաց երկիր» խմբակցությունը, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից։

Ի դեպ, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ապատեղեկատվություն որակեց իրենց խմբակցությունը լքած պատգամավորների՝ «Օրինաց երկրին» դիմելու մասին լուրերը։

«Չեմ կարծում, որ նման բան եղել է․ դա ապատեղեկատվություն է», - ասաց Բաբայանը:

Մինչ այդ՝ ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է նաև Երևանի ավագանիում։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 17 անդամներից երեքը՝ ԲՀԿ-ական Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը և անկուսակցական Գուրգեն Եսայանը, խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել։ Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը։

«Արդեն դիմումները պաշտոնապես ստացել եմ և այդ մասին, ըստ գործող օրենքի, սահմանված կարգով՝ տեղեկացրել եմ քաղաքապետին», - ասաց Պողոսյանը։

«Ազատության» հարցին, թե վերոնշյալ անձինք խմբակցությունը լքելու ի՞նչ պատճառաբանություններ են ներկայացրել, Պողոսյանը պատասխանեց. - «Ոչ մի պատճառաբանություն չկա, ոչ մի բացատրություն չկա՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր։ Դա իրենց որոշումն է, և ես հարգում եմ բոլորի որոշումը»։

Թամարա Պողոսյանը, բացառեց, որ առաջիկայում, ինքը ևս լքի խմբակցությունը. - «Դա արդեն իմ որոշման խնդիրն է, և ես առաջիկայում դա բացառում եմ»։

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքածների հետագա կարգավիճակըչի կարգավորվում Ընտրական օրենսգրքով, մեզ հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանվում է, որ ավագանու անդամը կարող է դուրu գալ խմբակցությունից` այդ մաuին գրավոր տեղյակ պահելով խմբակցության ղեկավարին։ Թե ինչ կարգավիճակ է ունենում ավագանու անդամը՝ խմբակցությունից դուրս գալուց հետո, օրենքը չի հստակեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG