Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է երիտասարդ գիտնականներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013 թվականի հուլիսից 2015 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

«Հաշվետվությունը ներառել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի 7 հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում և մրցանակաբաշխության կազմակերպում», - մասնավորապես ասված է նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG