Մատչելիության հղումներ

Մենք հավատում ենք Մինսկի խմբի ձևաչափին․ Բաքվում ԱՄՆ դեսպան


Ռոբերտ Սիքյութա, արխիվ
Ռոբերտ Սիքյութա, արխիվ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատում է Մինսկի խմբի ձևաչափին: Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ բավական սերտ հարաբերություններ ունի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միասնական ջանքեր են գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն հարկ է նշել, որ կարգավորման ուղիներ գտնելու պատասխանատվությունը ընկած է հակամարտության կողմերի վրա: Մենք որպես համանախագահող երկիր Մինսկի խմբում շարունակում ենք ջանքեր գործադրել այդ հարցում», - ասել է դեսպան Սիքյութան:

Դեսպան Սիքյութան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ նշելով, թե ԱՄՆ-ն կողմնակից է նրանց ազատ արձակման մարդասիրական քայլին:

Սիքյութայի խոսքով, այդ հարցը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցելության օրակարգում էր:

«Երբ տիկին Նուլանդն այստեղ էր գտնվում և երբ ուղևորվում էր Հայաստան, իր հայտարարություններում նա նշել է, որ գերիների ազատ արձակումը մարդասիրական քայլ կլիներ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է ամերիկացի դիվանագետը:

Ադրբեջանական գործակալությունը, սակայն, չի նշում, թե որտեղ և ինչ առիթով է դեսպան Սիքյութան նման հայտարարությամբ հանդես եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG