Մատչելիության հղումներ

Վրացի պաշտոնյայի հետ քննարկվել է փլուզված հայկական եկեղեցիների վերականգնման հարցը


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպմանը ներկա է եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

«Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ու տիար Զ. Վաշակմաձեն մասնավոր անդրադարձ կատարեցին Վիրահայոց թեմին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հուզող հարցերին և խնդիրներին։ Հանդիպմանը խոսվեց նաև Վրաստանում վերջին տասնամյակներին փլուզված հայկական եկեղեցիների վերականգնման ուղղությամբ պատկան կառույցների ձեռնարկած աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար Վիրահայոց թեմին անհրաժեշտ հայոց պատմական սրբավայրերի վերադարձման հարցի մասին»,- հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG