Մատչելիության հղումներ

Արտակ Զաքարյանն ընդունել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչին և դեսպանին


Մարտի 9-ին Հայաստան ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին և Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարևորել է Ազգային ժողովի և Կնեսետի միջև առկա հարաբերությունների զարգացումը և ակտիվացումը՝ նշելով, որ դրանք շատ պասիվ վիճակում են գտնվում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ապրիլին Կնեսետի նորընտիր պատգամավորները՝ որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի՝ Երևանում կայանալիք հիշատակի և ոգեկոչման արարողություններին:

Հյուրերը ևս ընդգծել են հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարևորություն ունեցող տարբեր ոլորտներում: Օդեթ Ժոզեֆը հույս է հայտնել, որ նորընտիր Կնեսետը կակտիվացնի հայկական խորհրդարանի հետ հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG