Սիդնեյի օդանավակայանում կասեցվել է երկու դեռահաս ավստրալացիների թռիչքը դեպի Մերձավոր Արևելք։ Ավստրալիայի իրավապահների տեղեկություններով՝ 16 ու 17 տարեկան երկու եղբայրները նպատակ են ունեցել միանալ «Իսլամական պետության» զինյալներին։
Ըստ ավստրալական իշխանությունների՝ տղաների ծնողները ցնցվել են, երբ իմացել են իրենց երեխաների մտադրության մասին։
Վերջերս, հիշեցնենք, իսլամիստներին միանալու նպատակով իրենց տները լքել էին դպրոցական տարիքի բրիտանացի երեք աղջիկներ։