Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարը մեկ շաբաթում խախտվել է շուրջ 1000 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 21 հազար կրակոց:

«Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը կիրառել է նաև «ԶԿ-23-2» զինատեսակ, ինչը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության՝ շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԿ -23-2» զինատեսակը»,- ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է.- «Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող։ Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG