Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը տուգանվել է հայ-թուրքական հաշտեցման հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար


Ստամբուլի դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 10 հազար թուրքական լիրա՝ 2500 դոլար վճարել հայ- թուրքական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանի թուրք հեղինակ Մեհմեթ Ասկոյին:

Էրդողանը 2011 թվականի հունվարին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, այցելելով Ղարս, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված «Մարդկության հուշարձանը» որակել էր «հրեշավոր»:

Քանդակագործի փաստաբանը պահանջել էր, որ դատարանն Էրդողանին պարտավորեցնի վճարել ոչ թե 10 հազար թուրքական լիրա, այլ՝ 10 անգամ ավելին՝ 100 հազար լիրա՝ մոտ 25 հազար դոլլար: Փաստաբանը հիմնավորել է, որ Էրդողանի արտահայտությունը, թե քանդակագործի ստեղծագործությունը հրեշավոր է, ոչ թե քննադատություն է, այլ վիրավորանք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG