Դոնեցկում Զասյադկոյի անվան հանքահորում պայթյունի հետևանքով, ըստ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների, կա մեկ զոհ և 14 վիրավոր, իսկ ըստ ուկրաինական աղբյուրների՝ զոհվել է ավելի քան 30 մարդ:
Ուկրաինայի արհմիության ղեկավար Միխայիլ Մոլինեցը հայտարարել է, որ պայթյունի պահին հանքում եղել է 207 մարդ: Նրա խոսքով՝ հնարավորություն չկա այդ մարդկանց անհրաժեշտ օգնությունը տրամադրել, քանի որ հանքը գտնվում է Դոնեցկի անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքում:
2007 թվականի նոյեմբերի 18-ին նույն հանքահորում տեղի էր ունեցել ամենախոշոր պայթյունը, որի հետևանքով զոհվել է 101 հանքափոր: 1999 թվականից ի վեր հանքահորում զոհվել է ավելի քան 230 մարդ: