Մատչելիության հղումներ

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են միութենական պետության ապագան


Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 3-ը մարտի, 2015թ․
Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 3-ը մարտի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մոսկվայում քննարկել են իրենց երկրները կապող միութենական պետության ապագան։

Ռուսաստանի ու Բելառուսի միջև 1996 թվականին միութենական պետության ձևավորումը հանգեցրել է մի քանի համաձայնագրերի՝ ուղղված լայն սոցիալական, քաղաքական ու տնտեսական ինտեգրացմանը։ Այդուհանդերձ, միասնական արժույթի հարցը դեռևս օդում կախված է, քանի որ Լուկաշենկոն մտավախություն ունի, որ զիջումները կմեծացնեն Պուտինի իշխանությունն իր երկրի վրա։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ միութենական պետությունը որևէ կերպ չի փոխարինում Եվրասիական տնտեսական միությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG