Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեսպանն այցելել է Միգրացիոն ծառայություն


Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա, արխիվ
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա, արխիվ

Այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այցելել է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ՏԿԱԻՆ) Միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ): Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվել է, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը:

Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրել է վիճակագրական տեղեկություններ Հայաստանում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ. - «2014-2015 թվականների ընթացքում ՏԿԱԻՆ ՄՊԾ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 74 ապաստանի դիմում 141 անձանց համար, որոնցից 17-ը էթնիկ ուկրաինացիներ, 7-ը`ռուսներ, իսկ մնացածները հայեր են: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան: Եվս 128 Ուկրաինայի քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման և սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել և աջակցություն է ստացել Հայաստանի սփյուռքի նախարարությունից»։

Եգանյանը նաև ներկայացրել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված միության անդամ երկրների միգրացիոն օրեսդրությունում կատարված փոփոխությունների, ինչպես նաև՝ հայ աշխատանքային միգրանտներին դրանց վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG