Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ գրոհը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա Թիքրիթ քաղաքում շարունակվում է։
Իրաքի զինուժը ակտիվորեն օգտագործում է հրետանի և ավիացիա, սակայն նրան դեռ չի հաջողվել գրավել քաղաքի կենտրոնը։
Ավստրալիայի իշխանությունները աջակցության նպատակով Իրաքին խոստացել են Բաղդադ ուղարկել 300 զինվորական։