Հունվար և փետրվար ամիսներին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք, փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ վկայակոչելով այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետի զեկույցը:
«Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաև շուրջ 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։ Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը», - ասված է հաղորդագրությունում։