Քուվեյթում խիստ հսկողություն է սահմանված Մոհամեդ Էմվազիի մերձավորների նկատմամբ, որոնք աշխատում են այդ երկրում։
Անցած շաբաթ հրապարակվեց, որ Էմվազին «Ջիհադի Ջոնն» է՝ «Իսլամական պետության» այն դահիճը, որը տեսագրություններում մահապատժի է ենթարկում պատանդներին։
Էմվազին ծնունդով Քուվեյթից է, Մեծ Բրիտանիայի քաղաքացի: