Բրեմենի «Վերդեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չնայած ծայրահեղականների սպառնալիքին՝ մարտի 1-ին ահաբեկչական հարձակում իրականացնելու վերաբերյալ, «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը կկայանա:
Ֆուտբոլային հանդիպումը նախատեսվում է Գերմանիայի ժամանակով 17:30-ին (Հայաստանի ժամանակով 19:30-ին): Ակնկալվում է, որ Բրեմենի մարզադաշտում խաղի ընթացքին կհետևի առնվազն 40 հազար երկրպագու:
Ոստիկանությունը անվտանգության արտակարգ միջոցառումներ էր ձեռնարկել քաղաքի կենտրոնում և օդանավակայանում: