Մատչելիության հղումներ

Դատապարտող հայտարարություններ՝ Նեմցովի սպանության կապակցությամբ


Բորիս Նեմցով, արխիվ
Բորիս Նեմցով, արխիվ

Մի շարք ռուսաստանցի քաղաքական գործիչներ, տարբեր պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ հանդես են եկել ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունը դատապարտող և հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու մասին հայտարարություններով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դատապարտող հայտարարությունը ևս չի ուշացել: Նրա խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, մասնավորապես, Պուտինը տեղի ունեցածը որակել է «դաժան սպանություն» և կարծիք հայտնել, որ դա «պատվիրված հանցագործություն է», որը սադրանքի նշաններ ունի, այլ կերպ ասած՝ սպանությունը կատարվել է Ռուսաստանի իշխանությունների վարկանիշը սևացնելու դիտավորությամբ:

Արձագանքելով Պեսկովի հայտարարությանը՝ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և Պուտինի անհաշտ քննադատ Գարի Կասպարովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ - «[Լրագրող Աննա] Պոլիտկովսկայան գնդակահարվեց․ [Մալայզիական ավիաուղիների] MH17 ինքնաթիռը խփվեց երկնքում [արևելյան Ուկրաինայում՝ հակամարտության գոտու վրա]. Այժմ էլ Բորիսն է սպանվել: Ինչպես միշտ՝ Կրեմլը մեղադրելու է ընդդիմությանը, կամ ԿՀՎ-ին: Ինչևէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG