Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ Նեմցովի սպանությունը ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը և ցավակցություն հայտնել նրա հարազատներին և ընկերներին:

Կոնգրեսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է․ - «Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ և ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։

Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու և նրա պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG