Մատչելիության հղումներ

Դեսպան Սարգսյանը հանդիպել է կոնգրեսական Դոլդի հետ


Կոնգրեսական Ռոբերտ Դոլդ, արխիվ
Կոնգրեսական Ռոբերտ Դոլդ, արխիվ

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ - ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպանը շեշտել է հայ - ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվել է ԱՄՆ-ի բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG