Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ:
«Անդրեյ Սորոկինը կարևորեց փոխգործակցության բարձր մակարդակը և հավաստիացրեց, որ գործընկերությունը շարունակվելու և խորանալու է ինչպես արդեն ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, որոնք Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում են»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։