Մատչելիության հղումներ

Գյումրիի ակցիաներին մասնակցած արդեն երկրորդ ակտիվիստին է մեղադրանք առաջադրվել


Բողոքի ակցիա Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ.
Բողոքի ակցիա Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ.

Այսօր,Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո բողոքի ակցիաներին մասնակցած, արդեն երկրորդ ակտիվիստին է մեղադրանք առաջադրվել։ Անուշավան Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։

«Անուշավան Հարությունյանը 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող հասարակական կարգի պահպանության պարտականությունը իրականացնող և հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալով», - ասված է մեղադրական եզրակացությունում։

Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը պարզապես մասնակցել է այդ օրվա տեղի ունեցած ցույցերին, հանրահավաքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG