Ուկրաինայի բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վաշինգտոնում հանդիպում է ամերիկացի օրենսդիրների ու այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինային զենքի մատակարարման հարցը։
«Երբեք այսքան շատ պաշտոնյա չէր ցանկացել հանդիպել ինձ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ էի, 34 հանդիպում՝ երեք օրում», - գրել է Սաակաշվիլին։