Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին


Լուսակնարը՝ Ոստիկանության լրատվական ծառայության։
Լուսակնարը՝ Ոստիկանության լրատվական ծառայության։

Այսօր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը կարևորել է համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլև Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում:

Ոստիկանության պետը ներկայացրել է բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները և այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրոդ եռամսյակում՝ ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովում, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողություններ, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդում և այլն:

Միլսը հավաստիացրել, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, և ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարևոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG