Մատչելիության հղումներ

Փսաքին պարզաբանում է Ասկերովի և Գուլիևի վերաբերյալ Նուլանդի ասածը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հարցերից մեկին ի պատասխան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի թեմային:

«Իշխանությունները Լեռնային Ղարաբաղում մերժել են քննարկել երկու ադրբեջանցիների՝ Դիլհամ Ասկերովի Շահբազ Գուլիևի ազատ արձակման հարցը, որոնք անցած տարի դատապարտվել են մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պատանու սպանության: Սակայն վերջերս Բաքու այցի ընթացքում պետքարտուղարի տեղակալ Նուլանդը համապատասխան իշխանություններին կոչ արեց մարդասիրական ժեստ անել նրանց գործի առնչությամբ: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ ժեստ է ակնկալում Միացյալ Նահանգները, և ի՞նչը կարող է արդարացնել այդ նախաձեռնությունը», - հարց է տվել լրագրողը:

Փսաքին արձագանքել է․ - «Մենք ավելի վաղ [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ] դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով հանդես ենք եկել այդ երկու բանտարկյալներին ազատ արձակելու և Ադրբեջանի կառավարությանը հանձնելու օգտին: Մենք, նա [Նուլանդը] նույնպես հորդորել է համապատասխան իշխանություններին վերադարձնել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը: Կողմերը, ընդհանուր առմամբ, անցյալում ուղի գտել են վերադարձնելու բանտարկյալներին՝ որպես մարդասիրական ժեստ, և նման մարդասիրական ժեստերը ցույց են տվել, որ նվազեցնում են լարվածությունն ու վստահություն ստեղծում կողմերի միջև: Ահա թե ինչի մասին է նա [Նուլանդը] խոսել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG