Բաքվի դատարանը շուրջ 2 հազար 400 դոլարի չափով տուգանել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ զրպարտության մեղադրանքով։
Իսմայիլովան ձերբակալվել, ապա կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Նա մեղադրվում է «Ազատության» և Meydan TV հեռուստաընկերության նախկին թղթակից Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ։