Այսօր ժամը 12.05 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալլ:
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Տավուշի մարզում` 3-4 բալլ ուժգնությամբ:
Օջախի խորությունը 10 կիլոմետր է: