Մատչելիության հղումներ

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը արդեն երթևեկելի է


Գյումրի-Երևան ավտոճանապարհը, արխիվ
Գյումրի-Երևան ավտոճանապարհը, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Վայքում (Սարավանի հատվածում),
Սիսիանում քամի է: Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այսօր ավելի վաղ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդել էր, որ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով փակ էր երթևեկության համար:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG