Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի ակտիվ դերակատարումը «կարևոր է ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»


Նախագահը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ։ Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և մեր անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, և դրանցից որևէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:

Նախագահը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ անցյալ տարվա ընթացքում կայացած բանակցային գործընթացը, այս փուլում առկա մտահոգություններն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներին, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, խաղաղությանն ու կայունությանն սպառնացող համընդհանուր վտանգներին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային հարցերին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության խորացման հեռանկարին, ինչպես նաև Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Այս շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG