Մատչելիության հղումներ

Ծառայողական խորհրդակցություն ԼՂ ՊԲ-ում


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ըստ ուղղությունների ներկայացրել է կատարված և կատարվելիք աշխատանքների համալիրը, կարևորել ուսումնական գործընթացների ճիշտ և նպատակային կազմակերպման, անձնակազմի մարտական ունակությունների բարձրացման և գործնականում դրանց արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

Ելույթներով և պարզաբանումներով են հանդես եկել նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների պետերն ու զորամասերի հրամանատարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG