Մատչելիության հղումներ

Դեբալցևոյի մոտ գերեվարվել է ուկրաինացի 110 զինծառայող


Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալը Դեբալցևոյի մոտ, փետրվար, 2015թ․
Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալը Դեբալցևոյի մոտ, փետրվար, 2015թ․

Դեբալցևոյի շրջանում ռուսամետ անջատականների կողմից գերեվարվել է ուկրաինացի 110 զինծառայող, 31 զինծառայողի ճակատագիրն անհայտ է: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիսլավ Սելեզնյովը:

«Այսօր ժամը 12-ի դրությամբ գրոհայինների մոտ գերի է 110 ուկրաինացի զինծառայող: Կորած 82 զինծառայողներից այժմ պարզված է 51-ի ճակատագիրը, այսինքն՝ 31 զինծառայողի ճակատագիրն անհայտ է: Սակայն շարունակվում են նրանց տեղը փնտրելու և պարզելու աշխատանքները», - UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սելեզնյովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG