Այսօր և վաղը Հայաստանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ փետրվարի 22-24-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-21-ը էապես չի փոխվի, փետրվարի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, փետրվարի 23-ի գիշերը նույնքան կնվազի: