ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ավարտվել է Լեռնային Ղարաբաղում։ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիոն և Ջեյմս Ուորլիքը հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ։
Լեռնային Ղարաբաղի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներն ստացել են նոր, ավելի բացասական որակ և դրսևորումներ, «որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը»։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: