Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր` Օլեգի նկատմամբ անցած տարի կայացված դատավճիռները։
Նավալնի եղբայրները դատապարտվել են 2008-12 թվականների ընթացքում երկու կազմակերպություններից մոտ 500 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով։
Անցած դեկտեմբերին Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման, նրա եղբայրը՝ Օլեգը, 3.5 տարվա ազատազրկման:
Ընդդիմադիր գործչի եղբայրը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի բանտում։
Ալեքսեյ Նավալնին եղբոր ազատազրկման համար մեղադրում է Կրեմլին, որը, ըստ նրա, փորձում է այդպիսով ճնշումներ գործադրել իր քաղաքական գործունեության վրա։