Մատչելիության հղումներ

ՔՀԻ. Իշխանությունների լայնամասշտաբ գործողությունները մեծ վտանգ են պարունակում


«Սա ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում է, երբ ընդդիմադիրները հետապնդվում են, իսկ յուրայինները՝ հովանավորվում», - ԲՀԿ-ի շուրջ ծավալվող զարգացումներին այսօր այսպես է արձագանքել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո իրավապահ մարմինները սկսել են հետապնդումներ իրականացնել ԲՀԿ անդամների և նրանց մերձավորների նկատմամբ:

Կազմակերպության նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանն ընդհանրություն է տեսել հայաստանյան ներկայիս ներքաղաքական իրավիճակի ու Վրաստանում Սաակաշվիլիի ռեժիմի միջև։

«Իշխանություններին հակադրվելու պատճառով հարյուրավոր մարդիկ դատապարտվել էին, զրկվել իրենց բիզնեսից։ Նոր ընտրված իշխանությունները 180-ից ավելի անձանց ճանաչեցին քաղաքական բանտարկյալներ, բայց նույն արատավոր պրակտիկան շարունակվեց, ինչի համար միջազգային կառույցները բազմիցս քննադատել են Վրաստանի նախորդ և ներկա իշխանություններին։ ՀՀ իշխանությունների՝ օրերս սկսած լայնամասշտաբ գործողություններն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում», - հայտարարությունում ասել է Կիրակոսյանը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ իշխանության կողմից որդեգրված նման քաղաքականությունը «ընտրովի արդարադատություն է, ինչը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության կարևորագույն սկզբունքները` իրավունքի և օրենքի գերակայության և օրենքի առջև հավասարության սկզբունքները»:

«Նախկին և ներկա հանցագործությունները` անկախ դրանց կատարման մեջ մեղավոր անձանց քաղաքական պատկանելությունից, պետք է հետաքննվեն և բացահայտվեն, և դա պետք է հանրության կողմից ընկալվի որպես անաչառ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն», - ասված է հայտարարւոթյունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG