Մատչելիության հղումներ

Ամերիկացի սենատորը Սաակաշվիլիի հարցով դիմել է Ինտերպոլին


Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյն
Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյն

Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը դիմել է Ինտերպոլին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կարմիր շրջաբերականով հետախուզում չհայտարարելու խնդրանքով։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն» պարբերականը՝ վկայակոչելով Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեի կողմից հրապարակած Մաքքեյնի նամակը։

Ամերիկացի սենատորը իր նամակում կոչ է անում Ինտերպոլի գլխավոր քարտուղարին վերանայել միջազգային հետախուզում հայտարարելու պահանջը։

Հիշեցնենք, Վրաստանի իշխանությունները նույնպես դիմել էին Ինտերպոլին՝ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու պահանջով։ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը՝ խնդրելով Վրաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահին։

«Քանի որ Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ ներկայացված են մեղադրանքներ և երկրում նրա նկատմամբ հայտարարվել է ներպետական հետախուզում, գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը՝ միջնորդելով Ուկրաինայում Սաակաշվիլիի ձերբակալման և Վրաստանին նրա արտահանձնման մասին»,- ասված է Վրաստանի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։

Փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահի հրամանով Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG