Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում երկուստեք կարևորվել է բարեփոխումների իրականացման, ներդրումների ներգրավման և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: Այս առումով ընդգծվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը:
ԱՄՆ դեսպանն ու Հայաստանի վարչապետը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին և այդ համատեքստում կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: