Հայաստանի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Լիբիայում «ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը»:
«Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին», - ասված է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի տարածած մեկնաբանությունում:
Հիշեցնենք՝ Լիբայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որտեղ 21 եգիպտացի քրիստոնյաների գլխատման կադրեր կան:
Ղպտի քրիստոնյաները առևանգվել էին դեկտեմբերի և հունվարի ընթացքում՝ Լիբիայում, որտեղ նրանք մեկնել էին արտագնա աշխատանքի: