Մատչելիության հղումներ

Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին


Լուսանկարը՝ արտգործնախարարության
Լուսանկարը՝ արտգործնախարարության

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարաչության փոխանցմամբ, Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ - շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։

Դեսպան Քուիկին, իր հերթին, վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի առավելագույնը` երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու համար:

Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, կարևորել արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, գործարար կապերի ընդլայնումը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG