Մատչելիության հղումներ

Ծառուկյանը ազատվեց Ֆիզկուլտինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում մարզական մրցումների են հետևում, հուլիս, 2012թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում մարզական մրցումների են հետևում, հուլիս, 2012թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ առանց մանրամասնելու որոշման պատճառները։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG