Մատչելիության հղումներ

Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային ցանցի կենտրոն՝ Հայաստանում


Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում երեկ ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) կենտրոն հիմնադրելու մասին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, իսկ ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից՝ տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին:

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ազգային գործունեությանը:

Ստորագրման արարողությունից հետո ելույթներով են հանդես եկել դեսպան Ղազարյանը և պրոֆեսոր Ռուֆինին:

ԻԿՐԱՆԵՏ-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Նրա նպատակն է աջակցել կրթությանը, վերապատրաստմանը և իրականացնել հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում: ԻԿՐԱՆԵՏ-ին անդամակցում են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև երեք համալսարան՝ Տուքսոնի համալսարան (ԱՄՆ), Սթենֆորդի համալսարան (ԱՄՆ), ԻԿՐԱ և մի շարք հետազոտական կենտրոններ: Հայաստանն անդամակցել է ԻԿՐԱՆԵՏ-ին 2003-ի հոկտեմբերի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG