Մատչելիության հղումներ

Պուտինի խոսնակը բացառում է ուկրաինացի օդաչուին ազատելու խոստումը


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ասել է՝ չկա որևէ խոստում ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի կարգավիճակի վերաբերյալ: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ուկրաինացի օդաչուի գործով զբաղվում են իրավապահները:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել էր, թե անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Սավչենկոն, ով մեղադրվում է ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ, շուտով ազատ կարձակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG