Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ այսօր ժամը 15-ի դրությամբ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Այդ մասին հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք՝ նախորդ երկու օրերին Լարսի ճանապարհը փակ էր տեղացած ձյան պատճառով: